Հայաստանից բացի աշխարհում միակ երկիրը, որը բյուջեի առանձին տողով ուղղակի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին, ԱՄՆ-ն է: 2011 թվականի համար այդ գումարը կազմելու է շուրջ 10 միլիոն դոլար, որն ամենամեծն է 1998-ից ի վեր, երբ առաջին անգամ ամերիկյան կողմը օգնություն տրամադրեց միջազգայնորեն չճանաչված Արցախին:
Անցնող ավելի քան տասը տարիներին ամերիկայն կողմի՝ Արցախին խոստացված և Կոնգրեսում հավանության արժանացած օգնության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 60 միլիոն դոլար, որից, սակայն, 25 միլիոնը մնացել է չծախսված: Ենթադրվում է, որ այս ձևով ամերիկյան կողմը փորձում է մասամբ զսպել Ադրբեջանի զայրույթը, որը ծայրաստիճան հիստերիկ է արձագանքում Լեռնային Ղարաբաղին ամերիկայն ուղղակի օգնությանը, դա ընկալելով Արցախը անուղղակի ճանաչելու միտում: