|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առաջիկա 5 տարիներին բոլոր ուսուցիչները պետական ծրագրով պետք է վերապատրաստվեն: «Այս բարեփոխումները նպատակ ունեն մեր երկրում կրթության որակը բարձրացնել նոր մակարդակի»,- ՌԴ ԿԳ նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը:
Հյուրերին հատկապես հետաքրքրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու կարգը և «Շախմատ» առարկայի ներմուծումը:
Ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթության կառավարման և բովանդակային բարեփոխումները` Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությամբ հանրակրթական դպրոցի տնօրեն աշխատելու համար, անձը պետք է նախարարության կողմից տրված հավաստագիր ունենա:
Նշենք, որ ՌԴ ԿԳ նախարարության պատվիրակությունը Հայաստանում է «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսին մասնակցելու նպատակով: