| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ուրբաթ օրը Գերմանիայում հանդիպել է մի խումբ մարդկանց հետ, ովքեր սեռական բռնությունների են ենթարկվել կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների կողմից:
CNN-ը հաղորդում է, որ, բացի զոհերի հետ զրույցից, Հռոմի պապը հանդիպում է ունեցել նաեւ նրանց խնամակալների հետ:
«Ցնցված եմ եւ խորապես ցավում եմ այս մարդկանց տանջանքների համար»,- ասել է աշխարհի կաթոլիկների առաջնորդը` հավաստիացնելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման դեպքերից խուսափելու եւ երեխաներին պաշտպանելու համար:
Սկանդալի հետ կապված` Հռոմի պապը բազում հանդիպումներ է ունեցել աշխարհի կաթոլիկ տարբեր երկրներում, սակայն այս հանդիպումը յուրօրինակ էր նրանով, որ այն տեղի է ունենում նրա հայրենիքում, եւ հենց ինքն էլ տարիներ առաջ մեծ սկանդալային պատմության կենտրոնում էր հայտնվել, երբ թույլատրել էին Գերմանիայից տեղափոխել մի մարդու, ով մեղադրվում էր երեխաների շահագործելու մեջ: Ըստ «Շպիգելի»` այդ սկանդալից հետո 181 հազար կաթոլիկ թողեց եկեղեցին:
Այցի ժամանակ Հռոմի պապը հանդիպումներ է ունեցել նաեւ տեղի մուսուլմանական համայնքի հետ, ելույթ է ունեցել կառավարությունում, խորհրդարանում: