Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս գոհունակությամբ նշել էր, որ որ տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, և մենք այլևս մեկ ճյուղի պատճառով չենք ունենա 14 %-անոց անկում: Իսկ որպես իր խոսքի ապացույց` նա վկայել էր միջազգային կառույցների վերջին զեկույցները և կառավարության ընդդիմախոսներին կոչ արել բանավիճել ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ:
Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանի մատնանշած նույն զեկույցներում բավականին խիստ գնահատականներ կան տնտեսության բացասական կողմերի վերաբերյալ: Մասնավորապես` տնտեսական ազատականության ինդեքսում նշված է, որ կոռուպցիան համատարած է, պաշտոնյաները կաշառք են վերցնում, իսկ իշխանությունների հետ կապված գործարարները մենաշնորհային դիրքերից ներմուծում են կենսական նշանակություն ունեցող ապրանքները, բյուրոկրատիան կոռուպցիայի հետ միասին լուրջ խոչընդոտ է հանդիսանում բիզնեսով զբաղվելու համար և այլն: Պարզապես մեր իշխանությոինները այս հարվածները «չեն նկատում»: