Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձմեռ պապիկը, դա՝ բոլոր մեր գերատեսչությունների ղեկավարներն են, որոնք հնարավորություն ունեն աջակցելու դատական բլոկի խնդրանքներին։ Դրանց ամենացավոտ կետը՝ դատավորների օգնականների եւ քարտուղարների աշխատավարձերն են։ Դատավորի իրական թիկունքը եւ դատավորի վճիռի որակի, ինտենսիվության, մենեջմենթի ամենակարեւոր օղակը հենց նրանք են։ Պետք է աշխատենք բոլորս, որ այդ վերջին օղակի հարցն էլ լուծենք։ Նաեւ մեր քաղծառայության աշխատավարձերն են շատ ցածր։ Այս մասին նշեց արդարադատության նախարարը ասուլիսի ժամանակ, լրագրողի այն հարցին ի պատասխան, որ արդյո՞ք ինքն է Կարեն Անդրեասյանի Ձմեռ պապիկը։
Մեկ այլ հարց եւս վերաբերում էր նախարարի՝ ԲԴԽ կազմի ու Կարեն Անդրեասյանի հետ ունեցած կապերին։ Նա ընդգծեց, որ ստանում է դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որեւէ դիմում, ինքը ուղղակի նայում է, տեսնում խախտում կա թե ոչ, բայց շահերի բախում գոյություն չունեն, ինքը որեւէ շահ չունի։ Արդարադատության նախարարը նշում է, որ խնդիր է տեսնում էթիկայի հանձնաժողովի որոշումների վերաբերյալ, բայց խնդիր չի տեսնում, որ իր հարուցած վարույթները քննում է իր ընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը։
Մանրամասն՝ տեսանյութում