«Հատկապես ցավալի է, որ կառավարությունը թեեւ կանխատեսում ու զգուշացնում է նոր ճգնաժամի մասին, սակայն ոչ մի գործնական, կանխարգելիչ, հարվածի ուժը մեղմող քայլ չի կատարում: Հավանաբար մեր գործադիր իշխանությունը այս ճգնաժամը դիմագրավելը համարում է անհնարին եւ, ինչպես հայտնի անեկդոտում, առավելապես մտահոգ է, թե անխուսափելի իրավիճակում հայտնվելու դեպքում ինչպես առավելագույն հաճույք ստանա: Իսկ նման տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր պետության քաղաքացու կենսամակարդակն է դարձյալ անկում ունենալու, մեր տնտեսությունն է դառնալու էլ ավելի անմրցունակ»,- համարում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: