կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 22:31
Առանց Կատեգորիա

ԻՐԱՎՈՒՆՔ. Ուզում էր, կույս մնալով, հաճույք ստանալ

ԻՐԱՎՈՒՆՔ. Ուզում էր, կույս մնալով, հաճույք ստանալ

Ըստ պտտվող լուրերի` շաբաթ օրը սրճարաններից մեկում իրենց մի լավ խմելու են տվել ՀԱԿ-ից խռովածներ Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ ՀԱԿ-ի ջիփավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ասում են` հանդիպման նախաձեռնությունը եղել է Ջհանգիրյան Գագոյինը, քանի որ Արագածոտնի մարզում մի լավ «քոթակ» ուտելուց հետո նախկին զինդատախազը նեղացել է ԼՏՊ-ից ու ՀՀՇ-ական հին գվարդիայի կարկառուն ներկայացուցիչներին բողոքել է. «Իրենք իրենց համար ֆռռում են, ես էլ չգիտեմ` որ մեղքիս համար, Մյասնիկի ջրերն ընկած, գյուղերում եմ թավալ գալիս»:

Հետաքրքիր է, իսկ ո՞վ էր ժամանակին Ջհանգիրյան խնդրում մի ձեռքով 10 ձմերուկ բռնել, թե՞ հա'մ ուզում էր Մոնումենտում շքեղ առանձնատներ կառուցել, հանուն իր «վիլլայի» ճանապարհները փակել, հա'մ մարդկանց ճակատագրեր խեղել, հա'մ էլ ընդդիմության կողքը շուրջպար բռնել:

«Քեզ չեն ասել, որ տենց «դաղալություն» չեն անում»,- գրում է թերթը «Բամբասանք» խորագրի ներքո: