Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Հրապարակ»-ը գրում է. «Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի կերպ չխառնվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ շաբաթներ ձգվող լեզվակռվին: Առաջարկել է` թուլանալ եւ հաճույք ստանալ, թե ինչպես են իրենց հակառակորդներն իրար միս կրծում։ Թիմում զարմացել են, երբ տեսել են նրա արձագանքն այդ վեճին:
Նա ասել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել` «2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքը «ժողովրդի իշխանության տեղապահն» է, եւ ժողովուրդն իրեն մեկ ուրիշով կփոխարինի, «երբ ցանկանա»: Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել իր իսկ որոշումը եւ միջամտել նախկին նախագահների վեճին:
ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, Փաշինյանը Գյումրի կատարած անփառունակ այցից հետո, հավանաբար, այնքան է մտահոգվել իշխանության վարկանիշով, որ պատրաստ է ամեն գործիք օգտագործել` այդ ընտրություններում հաղթելու համար: Եվ վստահ է, որ նորից աշխատելու է նախկինների դեմ ատելություն հրահրելու մեթոդը` կիջեցնի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գուցե Գյումրիում ՔՊ-ն հաղթի»։