կարևոր
3760 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 11:42
Քաղաքական

Քաղաքացու համար սա թանկ հաճույք է, արդարադատության մատչելիությունը սարսափելի սահմանափակվում է․ Մինասյան

Զեղչման կանոնի մասին, որ ոգևորված պոսում ենք, արդյո՞ք սա չի նշանակում, որ ըստ էության, կասկածի տակ է դրվում նաև վարչական իրավախախտման զանցանքի հանրային վտանգավորության չափը։ Եթե այս վտանգավորությունը արժի 4000 դրամ և դուք ասում եք՝ չէ, վճարի 2800 դրամ, մի՛ բողոքարկի և ազատվի, դա նշանակում է՝ զանցանքի չափը 2800 է։ Որովհետև դուք չեք կապում քաղաքացուն իրավահպատակ կամ կանոններին ենթարկելու, վերադաստիարակվելու հետ։ Վարչական տուգանքներն էլ են անհամաչափ։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանին ուղղված ասաց ԱԺ  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Օրակարգում օրենսդրական փաթեթի քննարկումն է ընթանում, որում ներառված են մի քանի փոփոխություններ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների վարչարարության պարզեցման և նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը միտված։ 

«Սրանով չեք խրախուսում, որպեսզի քաղաքացին փորձի կանունները պահպանել։ Ընդամենը լրացուցիչ գլխացավանքից ազատվելու ձև եք առաջարկում»։ Մինասյանը նաև նշեց, որ տուրքի մասով՝ անձամբ է փորձել հասկանալ, որ քաղաքացին ինչ բեռի տակ պիտի մտնի մինչև վերջ արդարադատության հետևից գնալով։ «Պարզ քաղաքացու համար սա թանկ հաճույք է։ Արդարադատության մատչելիությունը սարսափելի սահմանափակվում է» ,-ընդգծեց Մինասյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում