|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ուկրաինայի կրթության նախարարությունը հայկական համայնքին նվեր է մատուցել` հաստատել է հայոց լեզուն հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում դասավանդելու ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», այսուհետ հայոց լեզուն` որպես առանձին դպրոցական առարկա, կդասավանդվի ուկրաիներեն եւ ռուսերեն ուսուցմամբ դպրոցների 1-4-րդ դասարաններում:
Հայերենը Ուկրաինայում դասավանդվում էր Ղրիմում եւ Գալիցիայում հայկական գաղթօջախների հիմնադրման օրվանից, նախ` եկեղեցական ծխական դպրոցներում, ապա` պետական հանրակրթական դպրոցներում: Հայկական դպրոցները փակվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: