Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
- Ա'յ կնիկ, ուր ես անցնում, կյանքիցդ ձե՞ռք ես քաշել, չե՞ս կարող 2 րոպե սպասել:
- Չէ, վռազ եմ եւ պիտի անցնեմ, ինչ եք ժամերով փողոցը փակել:
Սա ընդամենը հատված է մի երկխոսությունից, որը ծավալվել էր Տիգրան Մեծ-Հանրապետություն փողոցների խաչմերուկում 10-15 րոպե կանգնած անցորդների եւ ոստիկանների միջեւ:
Բանն այն է, որ անկախության 20-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակում անցկացվում են զորահանդեսի փորձերը, եւ ոստիկանները մի քանի րոպեով փակել էին փողոցը` փորձերին մասնակցող ավտոշարասյանը ճանապարհ տալու համար:
Քաղաքակրթությունից անվերջ ճառող եւ ոստիկանների աշխատանքը թերագնահատող մի հոծ զանգված կանգնել էր Երեւան կինոթատրոնի մոտ եւ ամեն կերպ փորձում էր հարմար պահը բաց չթողնել եւ անցնել փողոցը: Եվ չնայած ոստիկանների` սկզբում հորդորներին, րոպեներ անց` հրամանին, թե փողոցն անցնել չի կարելի` վտանգավոր է, մարդիկ խախտում էին կարգը եւ անցնում` թքած ունենալով զայրույթից պայթող ոստիկանների պահանջի վրա:
Ի դեպ, խախտում անում էին հենց փողկապավորները, իսկ փողոցն անցնելուց հետո ուղղակի ծիծաղում եւ գնում իրենց գրասենյակ` «էս ղեկավարներից» բողոքելու: Ամբողջ խնդիրն այն է, որ փողկապի երկարությունը, ցավոք, ոչ մի կապ չունի փողկապավորի խելքի երկարության հետ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ