Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ի թեթևամիտ ղեկավարության ձախողված տնտեսական, սոցիալական, անվտանգային քաղաքականությունը լրջորեն ազդել է բնակչության կյանքի այնպիսի կարևորագույն ոլորտի վրա, ինչպիսին կրթությունն է։ Դպրոցների փակումը, ցածր աշխատավարձերն ու կոռուպցիան արդեն իսկ հանգեցրել են գիտելիքների որակի կտրուկ նվազմանը և «ուղեղների արտահոսքին»: Ընդ որում, իշխող կուսակցությունը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես թքած ունեն երկրի ապագայի վրա։ Ներկայիս անընդունակ և հակազգային իշխանությունների բոլոր գործողությունները հետեւողականորեն ուղղված են մեր երկիրը կազմաքանդելուն և Հայաստանը սպասարկող երկիր վերածելուն։
Վերջին տարիներին երկրում կրթության մակարդակը կտրուկ նվազել է, և իրավիճակը շարունակում է վատթարանալ: Covid-19-ը համավարակի ընթացքում Հայաստանի առցանց ուսուցման փորձը ցույց է տվել գիտելիքների որակի լուրջ անկում, ինչը հաստատում են դպրոցներում և բուհերում պետական քննությունների և թեստերի արդյունքները: Միջին մասնագիտական, տեխնիկական ուսուցման համակարգը իրականում ոչնչացվել է: Միևնույն ժամանակ, որոշ աշխատանքային մասնագիտությունների ներկայացուցիչներ իսկական հազվադեպություն են դարձել Հայաստանում. նրանցից ամենաորակյալները վաղուց լքել են երկիրը և աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում կամ Եվրոպայում, իսկ նոր պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու համար ոչ ոք գործնական քայլեր չի ձեռնարկում։
Երիտասարդությանը կրթության իրական իրավունքից զրկելը, այդ թվում՝ հարկադիր անորակ առցանց ուսուցման միջոցով, նրա համար թողնում է միայն մեկ հեռանկար ՝ արտագաղթել ՀՀ-ից։
Նիկոլ Փաշինյանի թիմի վարած քաղաքականությունը, ըստ էության, հակասում է բնակչության շահերին և վտանգում երկրի ապագան։
Այժմ Հայաստանում շատերը վստահ են, որ իշխանությունների այս բոլոր գործողությունները, ուղղված են երկրում կրթական համակարգը միտումնավոր ոչնչացնելուն։ Հենց այսպիսի մտքեր են հուշում կորոնավիրուսային համավարակի ժամանակ առցանց ուսուցման միջոցառումները։ Հեռավար ուսուցումը իսկական տանջանք էր դարձել ուսուցիչների, երեխաների և ծնողների համար։ Ցավոք, երկրի իշխանություններն ի վիճակի չէին այդ ճգնաժամի մեջ տեսնել ոլորտում դեպի լավը փոփոխությունների հնարավորությունը։ Կայուն և հետեւողական ղեկավարության քաղաքականության բացակայության պատճառով այս հնարավորությունը բաց է թողնվել:
Առայժմ փոփոխությունները տանում են միայն դեպի վատը։ Կրթական համակարգը գնալով պակաս արդյունավետ է դառնում։ Այս ոլորտում, ինչպես և ողջ հասարակությունում, տիրում է կոռուպցիան։
Եկամտի ցածր մակարդակի և իշխանությունների անտարբերության պատճառով ուսուցիչները լքում են երկիրը ՝ ավելի լավ կյանք փնտրելու համար: Դպրոցներում ավելի ու ավելի քիչ են որակյալ մասնագետները․տարիքով ուսուցիչներին ոչ ոք չի փոխարինում։ Սա անխուսափելիորեն հարվածում է երիտասարդ սերնդին: Անգամ պաշտոնական մակարդակով արդեն իսկ ընդունված է, որ երիտասարդ մասնագետների արտահոսքի պայմաններում, որպեսզի ուսումնական գործընթացը չտուժի, ուսուցիչները պետք է ավելացնեն ծանրաբեռնվածությունը, դասավանդեն միանգամից մի քանի առարկա։ Հայաստանի համար ավելի ու ավելի իրական է դառնում այն սպառնալիքը, որ ուսուցչի մասնագիտությունը կարող է ընդհանրապես վերանալ աշխատաշուկայից։
Այս ամենը հրահրում է մարդկանց հզոր արտահոսքի։
Սակայն իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում ստեղծված աղետալի իրավիճակը շտկելու համար։ Դա բացարձակապես զարմանալի չէ. ստախոս և ապազգային Նիկոլ Փաշինյանը բացարձակապես կարիք չունի քաղաքացիական հասարակությանը սնուցել նոր կադրերով․ «անկիրթ» բնակչությանը շատ ավելի հեշտ է կառավարել և մանիպուլացնել։ Հայաստանը հետևողականորեն և մեթոդաբար ոչնչացվում է որպես ինքնիշխան պետություն։ Եվ կրթության վրա հարձակումը, որն այսօր իրականացվում է անհայտ համալսարաններում վերապատրաստված, թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող ուժերի կողմից, ևս մեկ քայլ է այդ ճանապարհին:
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ
Մհեր Մելքոնյան