|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Պորտուից» կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա կիրակի օրը կայանալիք «Վորսկլա»-ի դեմ խաղի մասին:
«Իհարկե, մենք շատ հիասթափվեցինք պարտությունից հետո, սակայն առջևում խաղեր կան, որոնց պետք է լրջորեն նախապատրաստվել: Պորտուգալիայում կրած պարտությունը չի անդրադառնա մեր ցուցադրած խաղի վրա, պետք է մոռանալ այն, ինչ եղել է: «Վորսկլան» այնպիսի թիմ է, որի դեմ դժվար է խաղալ թե' տանը և թե' դրսում: Նրանք ամեն խաղում պայքարում են առավելագույն միավորների համար»,- ասել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ ուկրաինական մամուլը դրական էր գնահատել Մխիթարյանի` «Պորտուի» դեմ ցուցադրած խաղը: