կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 08:15
Առանց Կատեգորիա

Акелла промахнулся? Վստահ են, որ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ. «Փաստ»

Акелла промахнулся? Վստահ են, որ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցից և այնտեղ ունեցած ելույթներից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներիշխանական շրջանակներում հիասթափության նոր ալիք է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, «արագածոտնյան հավաքները» դիտելով՝ իշխանական պատգամավորները վերջնականապես եկել են այն համոզման, որ Փաշինյանն այլևս նախկինը չէ. փաստացի այլևս հնարավոր չէ «օրգանիկ» մարդ հավաքել, բոլորին համոզելով են բերում, կամ ստիպելով, հազար ու մի տեսակ հնարք բանեցնելով: Ավելին, ում էլ բերում են, ի վերջո, բացահայտվում է «թատրոնը», խայտառակ են լինում:

Մյուս կողմից, իշխանական պատգամավորները կուլիսներում խոսում են, որ Փաշինյանի ելույթներն այլևս նախկինի պես չեն ոգևորում, մարդիկ նրան չեն հավատում. դրա արդյունքում է, որ ինքնակամ որևէ մեկը չի գալիս նրա հավաքներին, իսկ եթե պատահական այդպիսիք հայտնվում են, արագորեն հեռանում են: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն էլ իր հերթին է դժգոհ, որ նախ՝ հնարավոր չի լինում մարդաքանակ ապահովել, մյուս կողմից՝ որ պետական համակարգը և իր թիմը «տակից փախչում են» արդեն: Նա փաստացի մեծ մասին չի էլ վստահում: Ավելին, Փաշինյանը ևս տեղյակ է, որ իր թիմից ոմանք իրենց համար առանձին անվտանգության երաշխիքներ են փնտրում՝ վստահ լինելով, որ նման վիճակում հաստատ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: