|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ոչնչացված անօդաչու ինքնաթիռը շատ կարեւոր փաստարկ եւ նյութական ապացույց է, որ Ադրբեջանը խախտում է զինադադարը. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Որովհետեւ այդ ինքնաթիռի մնացորդները գտնվում են ԼՂՀ տարածքում, որոնք, իրոք, փաստում են, որ Ադրբեջանը կիրառում է այդ ինքնաթիռները եւ պարբերաբար խախտում է ԼՂՀ օդային սահմանը»,- ընդգծել է նա:
Ըստ Դ. Բաբայանի` դա քաղաքական տեսանկյունից երկու կարեւոր հետեւանքներ կունենա, նախ` ագրեսորն իրեն ավելի զսպված կզգա, որովհետեւ նման ռազմական տեխնիկայի ոչնչացումը ցույց է տալիս նաեւ մեր բանակի տեխնիկական հագեցվածության աստիճանը, երկրորդ` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երեւի ավելի կխստացվի, կընդլայնվի:
«Ինձ թվում է, որ միջազգային հանրությունը պետք է կտրուկ վերանայի իր քաղաքականությունը եւ ավելի գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է ԼՂՀ նախագահի խոսնակը: