|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական կազմակերպությունը, «Բիզնես ԷՅ ԷՄ» տեղեկատվական կենտրոնը և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցանակներ կհանձնեն «Տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխության հաղթողներին:
Մինչ այս, նրանց կողմից Վանաձորի, Գյումրու, Աբովյանի, Երևանի 1600 ընտանիքներում սոցիոլոգիական հարցում է անցկացվել, թե այս ընտանիքների կարծիքով` հայրենական արտադրողի ո՞ր արտադրանքն է ամենալավը։ Լավագույն ապրանքը պետք է լինի որակյալ, իսկ գինը` մատչելի։
«Այս մրցանակն ավելի բարձր է, քան պետական պարգևը, որովհետև դա հանրային անվանակոչում է, որովհետև դա հանրային մրցանակաբաշխություն է, ինչպես, օրինակ, «Օսկարը»,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: