|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր «Սեւազգեստ բանակ» նախաձեռնության մասնակիցները, միանալով բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ` պահանջելով վերացնել բանակում օրեցօր շատացող սպանություններն եւ անօրինությունները:
Նրանց է մոտեցել կառավարություն շտապող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ խոստացել ընդունելություն կազմակերպել իր գրասենյակում, նաեւ հանդիպում` բոլոր պատկան մարմինների հետ:
Ի դեպ, այսօր կառավարության շենքի մոտ իրենց բողոքն են հայտնել նաեւ ապամոնտաժված կրպակների տերերը: Կարեն Անդրեասյանը նրանց եւս խոստացել է, որ առանձին-առանձին կուսումնասիրի յուրաքանչյուրի դիմումը: