Թուրքիա այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գիշերել էր Բելեք շրջանում գտնվող Calista Luxury Resort շքեղ հյուրանոցի (այն միայն հատկացվել է նրան) «թագավորական» սենյակում:
Անթալիայում գտնվող հյուրանոցի տնօրեն Ալի Քըզըլդաղը հայտնել է, որ Օբամայի այցի համար հինգ ամիս շարունակ բանակցել են ամերիկացիների հետ, և ԱՄՆ նախագահի` այդ հյուրանոցում գիշերելու տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել:
Տնօրենի խոսքով՝ ԱՄՆ պատվիրակությունը շատ գոհ է մնացել իրենց սպասարկումից, անգամ` ԱՄՆ ԱԳ նախարար Քերին անձամբ շնորհակալություն է հայտնել:
Ինչ վերաբերում է հյուրանոցն ըստ Օբամայի նախասիրությունների զարդարելուն, տնօրենն ասել է. «Մենք տեղեկացանք, որ նա ամենաշատը սիրում է խոլորձ և քրիզանտեմ, հենց դրանցով էլ զարդարեցինք հյուրանոցը: Նրա սենյակում կային նաև նրա նախընտրած երաժշտության սկավառակները»:
Տնօրենը հայտնել է նաև, որ Օբամայի սենյակում գոլֆի գնդակ են թողել և նրան հրավիրել մրցաշարի: Ի պատասխան, Օբաման հայտնել է, որ այս անգամ ոչ, սակայն կրկին կայցելի և գոլֆ կխաղան: «Հուսով ենք առիթ կստեղծվի և մեզ կրկին կայցելի»,- ասել է հյուրանոցի տնօրենը: