|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ևս այսօր եկել էր Սարդարապատ, սակայն իրեն հատուկ չխոսկանությամբ այսօր էլ աչքի ընկավ` չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին: Այդուամենայնիվ, մի քանի կցկտուր պատասխաններ տվեց:
Հարցին, որ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են հարկային «տեռորից», Հովհաննես Հովսեփյանը չցանկացավ պատասխանել` պնդելով որ այս պահին նպատակահարմար չէ այդ հարցին պատասխանել, քանի որ եկել է տոնակատարության: ՊԵԿ նախագահը խոստացավ լրագրողներին հարմար որևէ օր պատասխանել նրանց բոլոր հարցերին:
Լրագրողները պնդեցին ևս մեկ հարց` ո՞ր ոլորտներում է պայքարելու ՊԵԿ-ը կոռուպցիայի դեմ` ըստ վարչապետի հանձնարարականի, ՊԵԿ նախագահը կարճ պատասխանեց. «Բոլոր ոլորտներում»: