Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի երևանյան կինոփառատոնի շրջանակներում մեկնարկում է «Հայկական ներկապնակ» ծրագիրը, որում ներառված են ե'ւ մրցութային, ե'ւ արտամրցութային ֆիլմեր:
Արտամրցութային ծրագիրը նվիրված է Նաիրա Մուրադյանի 50-ամյակին եւ Աբրահամ Սահակյանի հիշատակին: Իսկ ահա մրցութային ֆիլմերի մասին փառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը հրաժարվեց տեղեկություններ հայտնել` մեկնաբանելով, որ դա դեմ է էթիկայի կանոններին:
Հասմիկ Սահակյանը` Աբրահամ Սահակյանի դուստրը, նշեց, որ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի Աբրահամ Սահակյանի վերջին գործը` «Արա գեղեցիկ եւ Շամիրամ» կարճամետրաժ մուլտֆիլմը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան այս տարի, Ր. Մովսիսյանը պատասխանեց, որ իրենց նպատակն է զարգացնել հայկական անիմացիան եւ կապ ստեղծել այլ երկրների անիմատորների հետ, եւ եթե իրենց ինչ-որ չափով հաջողվի դա անել` իրենց նպատակը կհամարեն իրագործված: