Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի ճակատագրի մասին նոր անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Լոնդոնում նոյեմբերի 24-ին: Ցուցադրությունը տեղի կունենա վավերագրական ֆիլմերի դիտման համար նախատեսված Berta Dochouse սրահում: Այս մասին գրում է Guardian-ը:
Նոր ֆիլմում, որը կոչվում է Aurora's Sunrise («Ավրորայի վերելքը»), վավերագրական դրվագները միահյուսված են անիմացիայի հետ։
Ֆիլմում միանում են երեք Ավրորաները։ Առաջինն իրականն է, դրա համար օգտագործվել է նրա մահից անմիջապես առաջ` 1994 թվականին նկարահանված հարցազրույցը։ Այնտեղ նա պատմում է իր կյանքի ուղու մասին՝ հայերենով ու անգլերենով։ Երկրորդը մասը անիմացիոն է։ Այն ստանալու համար օգտագործվել են թղթե ֆիգուրներ և դեկորացիաներ։ Երրորդում նրա երիտասարդ տարիների վավերագարական կադրերն են «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից, որը նկարահանվել է 1919 թվականին՝ Ամերիկա տեղափոխվելուց անմիջապես հետո: Հին ֆիլմից պահպանվել են միայն մի քանի հատվածներ։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես մեծ ու համերաշխ ընտանիքի աղջկանից, որը տանը ներկայացումներ էր կազմակերպում, նա վերածվեց որբի, որը քայլում էր մահվան ուղով, ենթարկվում էր բռնության և ստրկության։ Ի վերջո, նա հայտնվում է Ամերիկայում, որտեղ նրա կյանքի պատմությունը հայտնվում է թերթերում, իսկ հետո ՝ կինոէկրանին», – գրում է թերթը։
Ֆիլմի սցենարը ստեղծվել է ինքնակենսագրական գրքի հիման վրա, որը Ավրորան գրել է ԱՄՆ - ում կյանքի առաջին տարիներին։ Ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանն է։
Ֆիլմի ավարտը մեզ նորից տանում է 1994 թվական, որտեղ Մարտիկանյանն ասում է, որ չի ուզում վրեժ լուծել, պարզապես ուզում է արդար դատավարություն բոլոր մեղավորների նկատմամբ: