Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն հարցազրույց է տվել վերջերս իր կատարած «սխրագործության» մասին: Հիշեցնենք, որ օգոստոսին դերասանը Դուբլինից Փարիզ ուղեւորվելու ժամանակ ինքնաթիռում միզել է ուղեւորների աչքի առաջ:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս կապակցությամբ նա ասել է. «Ես ցանկանում էի օգտվել զուգարանից, իսկ ուղեկցորդուհին թույլ չտվեց: Նա ոտքով փակել էր դռան շեմը: Ես նրան ասացի, որ ինձ շատ է անհրաժեշտ այնտեղ գնալ, քանի որ չեմ կարող ինձ զսպել: Ես հրեշ չեմ, պարզապես ցանկանում էի զուգարանից օգտվել: Սակայն նա թույլ չտվեց: Ստիպված եղա օգտագործել մի շիշ, որը, սակայն, չափազանց փոքր էր ինձ համար: Որոշակի քանակություն թափվեց գետնին, եւ հիստերիա սկսվեց: Ես ասացի, որ ամբողջը կմաքրեմ»:
Լրագրողի հարցին, թե օգտագործե՞լ էր, արդյոք, դերասանը գինի, նա պատասխանել է` ոչ: