Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը հայրենիքից բարձր հարկերի պատճառով Ռուսաստան էր փախել, սեփական ընկերությունն է բացել Բելգիայում. տեղեկացնում է ֆրանսիական L'Echo-ն:
Holding 2712 ընկերությունը` 20 հազար եվրո կանոնակարգային կապիտալով, գրանցվել է բելգիական Նեշեն քաղաքում: Ընկերության գործունեության ուղղությունն անհայտ է:
Դեպարդիեն միակ հիմնադիրն է, բաժնետերը եւ ընկերության ղեկավարը: Ընկերության ստեղծման մասին փաստաթղթերում, մասնավորապես, դրույթներ կան, որոնք կարգավորում են բաժնետոմսերի փոխանցման հնարավորությունները: Դրանք նաեւ նախատեսում են բաժնետոմսերի ինքնաբերաբար փոխանցում հիմնադրի երեխաներին` նրա մահից հետո:
Ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ այդպիսով Դեպարդիեին ցանկանում է ապահովել իր ժառանգներին, քանի որ դա Բելգիայում անելն ավելի հարմար է, քան Ֆրանսիայում: