| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, չսպասելով զուգարանների բացմանը, իր կարիքներն է հոգացել CityJet ավիաընկերության ինքնաթիռում, որը Փարիզից Դուբլին էր թռչում. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Կատարվածի մասին առաջինը տեղեկացրել է Europe 1 ռադիոկայանը, որի աղբյուրը եղել է ինքնաթիռի ուղեւորուհիներից մեկը: Նրա խոսքերով` ինքնաթիռի օդ բարձրանալու պահին Դեպարդիեն ցանկացել է գնալ զուգարան, սակայն ուղեկցորդուհին խնդրել է 15 րոպե դիմանալ` անվտանգության նկատառումներով:
«Այդ ժամանակ նա բարձրացավ բազկաթոռից եւ կարիքը հոգաց անմիջապես գետնին: Ակնհայտ էր, որ նա խմած է: Ուղեկցորդուհին շոկի մեջ էր»,- պատմել է ուղեւորուհին:
Արդյունքում ինքնաթիռի թռիչքը դադարեցվել է եւ հետաձգվել երկու ժամով. այդքան ժամանակ է պահանջվել այն մաքրելու համար:
Ըստ France Presse-ի`ավիաընկերությունը հաստատել է կատարվածը, սակայն հրաժարվել է նշել միջադեպի հետ կապված ուղեւորի անունը: «Մենք չենք մեկնաբանում, թե ով է եղել ուղեւորը: Նրան հանձնել են ոստիկանությունը: Հարկավոր է կապնվել ոստիկանության հետ»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը: