|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Դատարանը մեղավոր է ճանաչել Պրիմորսկի շրջանի զորամասերից մեկի պահեստապետին, որը տավարի մսի պահածոների փոխարեն զինվորներին շների կեր է տվել. հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նույն զորամասի նախկին մայոր Իգոր Մատվեեւը, ով չորս տարվա ազատազրկման է ենթարկվել զինվորներին ծեծելու համար, տարածել է մի տեսանյութ, որում պատմել է, որ իր զորամասի ծառայողներին կերակրել են շների համար նախատեսված պահածոներով, եւ, ընդհանուր առմամբ, այստեղ մեծ չափերի է հասել կոռուպցիան:
Հետաքննության արդյունքում այդ տեղեկատվությունը հաստատվել է: Պահեստապետ ենթասպան բավական խոշոր տուգանք է վճարելու: