|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ում վաճառքի կհանվի մի տարօրինակ տիկնիկ, որն աղջիկներին պետք է կրծքով կերակրել սովորեցնի. տեղեկացնում է Doctors.am-ը:
Տիկնիկը վաճառվում է հատուկ շապիկի հետ, որին պատկերված է երկու ծաղիկ: Երբ տիկնիկին մոտեցնում են ծաղիկներին, նա սկսում է կուրծք ուտելու ձայներ արձակել:
Մասնագետների և ծնողների կարծիքները տիկնիկի վերաբերյալ տարբերվում են. ծնողները կարծում են, որ տիկնիկն արհեստականորեն կարագացնի սեռահասունացման գործընթացը, իսկ արտադրողի խոսքերով` տիկնիկն աղջիկներին կսովորեցնի կրծքով կերակրելու հիմունքները, հմտություն, որ հետագայում նրանց պետք է գալու:
«Մի կողմից լավ է աղջիկներին հիշեցնել, որ իրենց մարմինն ավելին է, քան պարզպես սեռական ցանկության օբյեկտ, բայց մյուս կողմից` երեխաների շրջանում քարոզել վաղ ծննդաբերությունը նույնպես լավ չէ»,- ասում է բժիշկ Ռոնալդ Կոենը:
Իսկ հոգեբան Ջեյ Ռիվի կարծիքով` նման փորձն անընդունելի է. «Ինձ անհանգստացնում են այն բոլոր խաղալիքները, որոնք ներխուժում են երեխայի կայացման գործընթաց`ժամանակից շուտ մեծացնելով նրանց»: