|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
20-րդ դարի արվեստագետ, ծագումով հունգարացի Վիկտոր Վազարելին համարվում է օպտիկական արվեստի` օպ-արտ ուղղության հիմնադիրը:
Օպտիկական արվեստը զարգացում է ապրել 60-ական թվականներին և իրենից ներկայացնում է հարթ օպտիկական պատկեր, որը լույսի և ստվերի միջոցով ստեղծում է օպտիկական խաբկանք`ուռուցիկության տպավորություն: Սեպտեմբերի 10-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կբացվի Վիկտոր Վազարելիի «Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը:
«Կներկայացվի 44 աշխատանք` Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուից: Վազարելին առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում, թեպետ նա հայտնի է ամբողջ աշխարհում»,- ասաց «Գաֆեսճյան» կենտրոնի հանրային կապերի մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը` հավելելով, որ ցուցահանդեսը ծավալուն է:
«Աշխատանքների շնորհիվ կարող ենք ամբողջապես պատկերացում կազմել օպտիկական արվեստի մասին, ինչպես նաև կազմակերպել հատուկ միջոցառումներ, որոնց ընթացքում հանրության համար կբացահայտենք օպտիկական արվեստի էությունը»,- մեկնաբանեց նա:
Երեւանյան ցուցահանդեսի շրջանակներում կմեկնարկի նաեւ երկու կրթական ծրագիր: Առաջինը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար եւ ամբողջապես «պատմում» է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում օպ-արտը: Իսկ մյուսը` 12 տարեկանից բարձր մեծիկների եւ փոքրիկների համար է. ծրագրի ընթացքում կխոսվի տպագրական արվեստի մասին:
Ա.Սիմոնյանի կարծիքով` ցուցահանդեսը մշակութային բացառիկ միջոցառում է, այն կտևի մինչև տարվա վերջ:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ