|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ: Թող գարնանային այս գեղեցիկ տոները ևս մեկ անգամ ընդգծեն Ձեր կարևոր դերը տարբեր ոլորտներում և առանձնահատուկ` առողջապահական համակարգում: Մի համակարգ, որտեղ կարեկցանքի, բարության, հուսալիության և իհարկե մարդկային ջերմության առկայությունը պայմանավորված է ձեր ներկայությամբ: Իմ երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերն եմ ուղղում նաև առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բոլոր կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին: Տարեսկզբին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման, ինչպես նաև շատ այլ առողջապահական մարտահրավերների հաղթահարման գործում մեծ հարգանքի է արժանի Ձեր ամենօրյա նվիրական, քրտնաջան և անձնուրաց աշխատանքը: Վստահ եմ, այսօր ևս շատ կին բուժաշխատողներ տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդի կողքին: Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը: Թող ձեր ընտանիքներում միշտ իշխի փոխըմբռնումն ու ջերմությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն