|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի կառավարությունը 900 մլն դոլար է հատկացրել Ուրմիա լիճը չորացումից փրկելուն ուղղված միջոցառումների համար. ըստ Իրանի պետական հեռուստաընկերության` ասել է Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Ջավադ Մոհամադիզադեն:
Նրա խոսքերով` ծրագրվում է մինչեւ լիճ ջրատարներ կառուցել, որոնցով կհոսեն Արաքս եւ Սիլվե գետերի ջրերը:
Բնապահպանները նշում են, որ երկրի կառավարության ձեռնարկած միջոցառումները բավարար չեն լիճը փրկելու համար:
Ներկայուսմ լճի ջրի յուրաքանչյուր լիտրում պարունակվում է 330 գրամ աղ, ավելի վաղ այդ թիվը 160-170 գրամ էր: Աղի պարունակության ավելացումը պայմանավորված է նրանով, որ լճի մոտ մեկ երրորդը չորացել է եւ վերածվել աղուտների: