կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 14:45
Քաղաքական

Փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության. Գ. Գևորգյան

Փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության. Գ. Գևորգյան
«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«Սյունիքի միջանցքի հարցում ծայրահեղ շտապողականություն է ցուցաբերում թուրք-ադրբեջանական տանդեմը և այդ օրակարգը սպասարկող դրածոն կրկնակի շտապողականությամբ վրացական միջնորդությունն է օգտագործում։ Սա է իրավիճակը։ Հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ։
 
2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։
 
Որքան էլ ռազմաքաղաքական բազմակողմանի, համապարփակ վերլուծություններ արվեն, փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության»։