կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 10:28
Սպորտ

Բռնցքամարտ. Արման Դարչինյանը՝ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտ. Արման Դարչինյանը՝ բրոնզե մեդալակիր

Գրոզնիում կայացած` Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: 69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Արմանի մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել: Կիսաեզրափակիչում ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ, և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, սակայն համակարգիչը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը: Նախ` Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացավ բրոնզե մեդալի, ապա` Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Արման Դարչինյանը բրոնզե մեդալի արժանացավ Կադիրովի անվան միջազգային մրցաշարում: Օգոստոս ամսվա հաղթարշավը կարող են զարգացնել մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: