Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆետալային ցողունային բջիջների ներարկումը սաղմի մեջ կարող է երկարացնել այն երեխաների կյանքը, ովքեր ոսկորների փխրունության գենետիկ խանգարում ունեն:
Ինչպես տեղեկացնում է Doctors.am կայքը, հիվանդությունը կարելի է հայտնաբերել և´ գենետիկ թեստերի, և´ պտղի ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Հիվանդությամբ տառապող երեխաները գործնականորեն չեն մեծանում, տառապում են բազմաթիվ կոտրվածքներից և հաճախ մահանում են փոքր տարիքում:
Լոնդոնի թագավորական քոլեջի աշխատակիցները ոչ լիարժեք օստեոգենեզի կենսաբանական մոդելի բուժման համար նոր մեթոդ են մշակել: Նրանք կրծողների 14-օրյա սաղմերին ներարկել են սաղմնային շարակցական հյուսվածքի ցողունային բջիջներ, որոնցից էլ ձևավորվում են ոսկորները: Առաջին երեք ամսվա ընթացքում կրծողների մոտ նկատվել են երեք անգամ ավելի քիչ կոտրվածքներ:
Բժիշկ Նիկոլաս Ֆիկսի կարծիքով` ցողունային բջիջներով թերապիան հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդ երեխաների ոսկորների աճի դանդաղեցման պրոցեսը:
Ցողունային բջիջների ներարկումն արդեն արվել է երեք դեռևս չծնված երեխաների: Փորձի առաջին արդյունքները, որոնք ստացվել են երեխաների ծնվելուց հետո, գիտնականները խոստումնալից են համարում: