Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է պարենային գործարքը վերսկսելու բոլոր կողմերի համաձայնությունը։
«Ես ողջունում եմ ՝ հացահատիկի սեւծովյան նախաձեռնությունը շարունակելու բոլոր կողմերի համաձայնությունները ՝ Ուկրաինայից հացահատիկի, սննդամթերքի եւ պարարտանյութի արտահանման նպատակով անվտանգ նավագնացությունն ապահովելու համար», - ասել է Գուտերեշը։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է Ռուսաստանից պարենամթերքի եւ պարարտանյութերի արտահանման համար առկա խոչընդոտների վերացումը։
Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել էր, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի 120 օրով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել էր երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ պաշտոնական հայտարարություններ են սպասվում ՄԱԿ-ի եւ Թուրքիայի կողմից։