Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պահք նշանակում է պահել, այսինքն` մենք պետք է մեզ հեռու պահենք վատ սովորություններից, արարքներից, հարաբերություններից. այսօր լրագրողներին ասաց Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Ըստ նրա` ինքդ քեզ հեռու պահելով վատից` մոտենում ես Աստծոն, իսկ Սուրբ գրքում գրված է` եթե մեկ քայլ ես անում առ Աստված, Աստված երկու քայլ է անում դեպի քեզ:
«Երբեմն Պահքը դիտվում է որպես դիետա, սակայն Պահքն ուխտագնացություն է, այն նիհարելու միջոց չէ, այլ հոգևոր մշակույթ, որն ամրացնում է մարդու կամքը և մեզ չափավորության մեջ պահում: Պահքի շրջանում պետք է հարցնենք ինքներս մեզ` ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ի՞նչ նպատակով: Պահքը հաշվետվության շրջան է` ինքներս մեր և Աստծո առջև»,- ասաց տեր Կարապետը:
Ըստ նրա` Պահքի ընթացքում պետք է ներհայեցողական հայացք նետենք ինքներս մեզ վրա, քանի որ Պահքը դեղորայքային շրջան է` հոգևոր առումով: