|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս արտահայտությունն այս օրերին կարելի է լսել ամենուր:
Վաղը սեպտեմբերի 1-ն է` ոմանց համար տոն, ավելի շատերի համար` հոգսեր: Դպրոցահասակ երեխայի համար այս օրերին կոշիկ կարելի է գնել 4 հազար դրամով, վերնազգեստ` 3 հազարով, պայուսակ` 4 հազարով, գրենական պիտույք` 3 հազարով, այս բոլոր թվերը նվազագույնն են: Եթե հավելենք նաեւ այլ ծախսեր, որոնք հաստատապես լինում են, ու ընդունենք դրանց համար նվազագույնը 3 հազար դրամ, ապա երեխային դպրոց ճանապարհելու համար` միայն այս ամենը ապահովելով, ծնողը ծախսում է 17 հազար դրամ:
Իսկ եթե երեխան առաջին դասարանցի է, այսինքն` նրան տանը անհրաժեշտ են նաեւ գրասեղան, առաջին դասարանցիների համար «խիստ նորաձեւ» դարձած բջջային հեռախոս, ապա` գրասեղանի համար վճարելով նվազագույնը 25 հազար եւ բջջայինի համար նվազագույնը 13 հազար դրամ, դուք ծախսում եք ուղիղ 55 հազար դրամ: