Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Կ.Պոլսի «մեծ կաշառակերության» ձերբակալությունների ժամանակ ամուսնու` Ռեզա Զարրաբի բանտարկության մասին «Թուրքիայի ձայն»-ում ժյուրիի անդամ Էբրու Գյունդեշն առաջին անգամ խոսել է. հայտնում է hurriyet.com-ը:
«Շատ զարմացած եմ և շատ տխուր: Ռեզան իմ երեխայի հայրն է, իմ ամուսինը: Մենք իրար շատ սիրելով ամուսնացանք և ամուսնանալու ժամանակ խոստացանք` թե' լավ, թե' վատ օրերին լինել միասին: Այո', խավարի միջով ենք անցնում, սակայն գիտեմ, որ ամեն գիշեր ունի ցերեկ: Սա էլ ունի իր ցերեկը: Մի' մոռացեք, որ կյանքում ամեն ինչ մարդու համար է ստեղծված: Տարիներ առաջ շատ լուրջ առողջական խնդիրներ ունեցա և 10 օր հետո` դարձյալ այս հեռուստաալիքում գործս շարունակեցի: Ես ամուսնությունից առաջ էլ, հետո էլ իմ գործն արեցի և շարունակելու եմ անել: Աստված տա, այս սև օրերը արագ անցնեն... Չեմ ուզում երեխաս տուժի: Խնդրում եմ իմ ընկերներին` այսօր իմ բեռը թեթևացնել, որովհետև ֆիզիկապես այստեղ եմ, սակայն հոգեպես...»,- ասել է Գյունդեշը: