|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ուկրաինայի Գերագույն ռադան բանաձև է ընդունել, որով 2021 թվականին Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները ճանաչել է ոչ լեգիտիմ: Բանաձևին աջակցել է 322 պատգամավոր:
«Ուկրաինայի Գերագույն ռադան 2021 թվականին ՌԴ Պետդումայի պատգամավորների հերթական ընտրությունները ճանաչում է անօրինական, իսկ դրա արդյունքում ձևավորված Ռուսաստանի Դաշնության Պետդուման՝ ոչ լեգիտիմ»,- ասվում է փաստաթղթում:
Ռադան նաև կոչ է արել այլ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ռուսաստանում ընտրությունների կեղծումը, ինչպես նաև Ղրիմի տարածքում անօրինական քվեարկության փաստերն ու այս ընտրություններին Դոնբասից ուկրաինացիների մասնակցությունը: