Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Դեմոկրատ կոնգրեսական Դենիս Կուսինիչն առաջարկում է քննարկել, թե ինչպես լիբիացի ապստամբներին հաջողվեց այդքան արագ գրավել երկրի մայրաքաղաք Տրիպոլին, նաեւ վերանայել ՆԱՏՕ-ի «տարօրինակ» դերը ժամանակակից աշխարհում. գրում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական Hill թերթը:
«Եթե Կադաֆիի վարչակազմը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար, ապա ՆԱՏՕ-ի հրամանատարները նույնպես պետք է պատասխան տան Միջազգային քրեական դատարանի առաջ ռմբակոծությունների ժամանակ զոհված խաղաղ լիբիացիների համար: Հակառակ դեպքում մենք կդառնանք միջազգային նոր գանգստերիզմի հաղթանակի վկաները»,- ասվում է կոնգրեսականի հաղորդագրության մեջ:
Կուսինիչի կարծիքով` ԱՄՆ զորքերի միջամտությունը լիբիական հակամարտությանը ոչ միայն քրեական, այլեւ տնտեսական հանցագործություն է ամերիկացի ժողովրդի դեմ: «Միլիոնավոր ամերիկացիներ խնդրում են իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն տալ, մինչդեռ կառավարությունը նախընտրում է գումարներ վատնել ամենօրյա ռմբակոծությունների վրա»,- հայտարարել է կոնգրեսականը:
Ի դեպ, այսօր բրիտանական Daily Telegraph-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարության տվյալները, նշել էր, որ բրիտանացի զինվորականներն արդեն մի քանի շաբաթ է գտնվում են Լիբիայում եւ կարեւոր դեր են խաղացել Տրիպոլիի գրավման գործում: