Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է. «Տարոն Մարգարյանն, իհարկե իմ ընկերն է: Ծուղրուղուի կարիք չկա, որովհետև ես հրաժարվողը չեմ՝ իմ ընկերն է: Որպես դիսերտանտ՝ նա շարքային դիսերտանտ է, բայց ավելին՝ այս ամենի պատճառով ավելի խիստ պրոցեդուրայի է ենթարկվում, քան սովորական մեկ այլ մարդ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Երևանի Տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը լրագրողների և ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպին:
Ըստ նրա՝ այդ միջադեպը շատ տհաճ էր, սակայն ինքը հանդիպել է այդ ուսանողների հետ և նրանք ներողություն են խնդրել: Ռեկտորի պահվածքի մասին Ա.Աշոտյանը նշեց, թե դա անբնական չէր. «Այսօր շատ քիչ, անգամ քաղաքական կոփված գործիչներ կան, որ նման հանրային ուշադրության կենտրնում գտնվող գործընթացների պոռթկումների ընթացքում կարող են իրենց պահել բացարձակ լիարժեք ու ճիշտ: Շատ քիչ մարդ կա: Մի դրամատիկացրեք, այդտեղ դրամա չկա: Այն ինչ եղել է պաշտպանական սրահից դուրս, տհաճ է և ցավալի, ինչի համար ուսանողներն իրենց ներողությունը բերել են»:
Նախարարը հիշեցրեց վերջերս ակտիվիստների պահվածքը. «Կառավարության շենքի առջև պետական այրի հանդեպ պահվածքը ինչո՞վ էր տարբերվում ուսանողների պահվածիքց: Էդ ինչո՞ւ «ձերոնց» կարելի էր, «մերոնց»՝ ոչ: Հերիք չէ՞ բաժանեք «ձերոնց» ու «մերոնց»: Ինչ ցանում են այն էլ հնձում են: Այս ու այն ճամբարից հնչող հայհոյանքները պետք է հավասարապես պախարակել»:
Մանրամասները՝ տեսանյութում: