կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 16:24
Իրավական

Հարսը մահացել է սկեսրայրի թունավորած ձմերուկից

Հարսը մահացել է սկեսրայրի թունավորած ձմերուկից

Օգոստոսի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդվել էր 22-ամյա Էլյա Մամոյանի կողմից իրենց տանը սխալմամբ թունաքիմիկատով մշակված ձմերուկ ուտելու, թունավորվելու և նույն օրը «Մեծամոր» բժշկական կենտրոնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելիս` ճանապարհին մահանալու մասին:

Մեկնած օպերատիվ խմբին Էլյա Մամոյանի սկեսրայրը` 51-ամյա Ամո Խ.-ն հայտնել էր, որ Է. Մամոյանը հուլիսի 31-ին` ժամը 21.30-ի սահմաններում, տանը պատահաբար կերել է միջատների համար պատրաստված թունաքիմիկատով մշակված ձմերուկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էլյա Մամոյանի սկեսրայրը հուլիսի 27-ին ճանճերին սատկեցնելու նպատակով կտրատել է մի քանի ձմերուկ, մշակել թունաքիմիկատով ու դրել պատշգամբում, ինչի մասին չի զգուշացրել ընտանիքի անդամներին, այդ թվում` Է. Մամոյանին, որն էլ հուլիսի 31-ին, երեկոյան, կերել է նշված ձմերուկից և օգոստոսի 1-ին` ժամը 00.30-ի սահմաններում, մահացել է:

Փաստի առթիվ օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: