|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ` ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր 4-ամյա դստերը։ Դեպքի հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):
Yerkir.am-ի հետ զրույցում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից բժշկուհի Տիրուհի Չերքեզյանը հայտնեց, որ երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Բավական ակտիվ երեխա է, ուղղակի պետք է լավ բուժում ստանա, քանի որ կերակրափողն ու ստամոքսի լորձաթաղանթն են վնասվել: Երեխայի մոտ են նրա տատիկն ու պապիկը, խելոք մնում է նրանց մոտ: Երեխան հոգեկան որևէ խնդիր չունի: Նա պետք է բժիշկների երկարատև հսկողության տակ մնա, որովհետև սնդիկը մի քիչ ուշ է հեռանում օրգանիզմից»,- ասաց բժշկուհին:
«Արմենիա» բժշկական կենտրոնից էլ տեղեկացրեցին, որ երեխայի մոր` Շուշանիկի վիճակը նույնպես կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Սակայն նրա մոտ առկա են ինչ-ինչ հոգեբանական խնդիրներ: Այսօր դեռ մեզ մոտ կմնա, որից հետո կտեղափոխվի համապատասխան հիվանդանոց»,- ասացի մեզ:
Ի դեպ, համաձայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ Շ.Թումանյանն ի վիճակի չէ բացատրություն տալ: