|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին դիմել է միջազգային հանրությանը եւ կոչ արել դադարեցնել ռազմական գործողություններն իր երկրում: Միջազգային կոալիցայի երկրների ղեկավարներին ուղղված նամակում նա այդ ամենն անվանել է «բարբարոսական հարձակումներ». տեղեկացնում է Lenta.ru-ն:
Այսօր Լոնդոնում Լիբիայի խնդրի վերաբերյալ գագաթաժողով է կազմակերպվել: Մասնակից երկրների թիվը 35-ն է, այդ թվում` 7 արաբական պետություններ: Անդրադառնալով այդ գագաթաժողովին` Քադաֆին ՆԱՏՕ-ի օդային ռմբակոծությունները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերի գործողությունների հետ:
Լիբիայում ռազմական գործողությունները սկսվել են մարտի 19-ից: Մյուս պետությունների` երկրի ներքին խնդիրներին միջամտելու թույլտվությունը տրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ:
Ռմբակոծությունների առաջին փուլն իրականացրել է միջազգային կոալիցիան` ի դեմս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների: Մարտի 27-ից գործողությունները ղեկավարում է ՆԱՏՕ-ն: