|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանող չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է՝ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։
Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ:
Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 26-ին նշված չվերթով տուն են կարողացել վերադառնալ եւս 106 ռուսաստանցիներ։
Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքների շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 2822 մարդ։
Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի ուղղությամբ աշխատանքի կազմակերկումը շարունակվում է։