|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով պատվիրակության ներկա ղեկավար Դավիթ Հարությունյանի հետեւյալ պնդմանը` «Հայտնի է, որ մարդիկ, երբ սխալ են գործում`հակված են գտնելու արդարացումներ: Պարոն Թորոսյանն այս առումով բացառություն չէ: Պարզ է, որ եթե նա քվեարկել է ԵԽԽՎ 1416 բանաձեւի օգտին, ապա պետք է փորձի գովաբանել այն», ասաց.
«Ես արդարանալու պատճառ չունեմ: Սովորաբար նրանք են արդարանում, ովքեր փորձում են փաստերն ու իրադարձությունները խեղաթյուրել ու նենգափոխել: Ցավոք, պարոն Հարությունյանն ակնհայտորեն խեղաթյուրել է ամեն ինչ: Ու թերեւս մնում է մեկ հետեւություն, դա հենց այն դեպքն է, երբ ինքն է փորձում արդարանալ ու սեփական սխալները բարդել ուրիշների` նախկին ղեկավարի, ԵԽԽՎ-ի, ֆրանսիացիների, ռուսների վրա»: