|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրացական արմատական ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի հետ, որն անհետ կորել էր հատուկ ծառայություների կողմից այս գիշեր ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ, «Պիրվելի» լրատվական գործակալությանը հաջողվել է կապ հաստատել:
«Ինձ լավ եմ զգում, սակայն չգիտեմ, թե որտեղ եմ գտնվում, փորձում եմ պարզել»,- ասել է նա` պատասխանելով հարցին` Թբիլիսիո՞ւմ է, թե՞ մայրաքաղաքի սահմաններից դուրս:
«Լավ նշան է, որ պատասխանում եմ զանգին, սակայն եթե իմանայիք` ինչպես են մեզ գաղտնալսում»,- հայտարարել է Բիցաձեն:
Ըստ գործակալության` խոսակցության ավարտից մոտ կես րոպե անց գործակալություն են զանգել ինչ-որ համարից, լսել լրագրողի ձայնն ու անջատել: Երբ գործակալության աշխատակիցներն այդ համարով հետ են զանգել, պատասխանել է մի կին, որը չի կարողացել խոսել վրացերեն: Նա հեռախոսը փոխանցել է մեկ այլ կնոջ, որը խնդրել է խոսել ռուսերեն, սակայն երբ լրագրողը փորձել է պարզել նրանց ինքնությունը, հեռախոսն անջատել է եւ այլեւս չի պատասխանել զանգերին: