|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիայի իշխանությունները դադարեցնում են բոլոր ռազմական եւ ոստիկանական գործողությունները ընդդիմության կողմնակիցների դեմ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լուրջ անհանգստություն է հայտնել Լաթակիա եւ այլ քաղաքներում կառավարական զորքերի իրականացրած վերջին գործողությունների կապակցությամբ:
Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերատեսչության ղեկավար Նավի Պիլեյը Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունների ժամանակ հանդես է գալու Սիրիայում տիրող իրադրության վերաբերյալ զեկույցով: Որոշ տեղեկությունների համաձայն ` նա պահանջելու է, որ Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը հետաքննի Միջազգային քրեական դատարանը: