|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է ոստիկանական համակարգում մի շարք բարեփոխումներ իրականացնելու մասին՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով երկրում սկսվածշարունակական անկարգությունների ֆոնին. այս մասին հայտնում է CBS-ը։
Քաղաքում, ոստիկանության ֆինանսավորման մի մասը նախատեսում են ուղղել երիտասարդության հետ աշխատանքին։
Քաղաքապետի խոսքով՝ իշխանությունները կենտրոնանալու են երիտասարդների ամառային գործունեության վրա: Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ երիտասարդությունը գիտակցելով հասնի դրան, այլ ոչ թե ենթարկվի ոստիկանության միջոցառումների շնորհիվ:
Միևնույն ժամանակ նա հավելել է՝ բոլոր միջոցները ձեռնարկվելու են ՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները բռնել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: