կարևոր
38533 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-03 11:30
Սփյուռք

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը դատապարտում է Սարդարապատում տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը դատապարտում է Սարդարապատում տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 28-ին, հայոց պետականության վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամյակի օրը, Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները, որոնցով փորձ է արվել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականների մուտքը հուշահամալիր, որի նպատակն էր աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։

Նաեւ մտահոգված ենք Հայաստանում տիրող իրավիճակով եւ պահանջում ենք պահպանել ժողովրդի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունքը, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում։

ԳԿԽ Վարչություն