Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Ռուսաստանում պետական հեղաշրջման ենթադրյալ կոչերի մասին հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը նման մոտեցում է դավանում «ինչպես Երևանի ներկայիս իշխանությունների, այնպես էլ Երևանի նախկին իշխանությունների և ընդհանրապես ցանկացած ինքնիշխան պետության առնչությամբ»։
«Տրամաբանական հարց է ծագում. նրանք, ովքեր հիմա Երևանում են, իրենք հավատարիմ են այս տրամաբանությանը այլ երկրների, թե՞ իրենց ներքաղաքական գործընթացների հետ կապված։ Ինձ թվում է, որ լավ կլիներ ենթադրություններ անել այս թեմայով, մենք հիշում ենք վերջին պատմությունը, այն, ինչ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։