|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկ ծննդատանը ամուսնու կողմից արձակված կրակոցներից տուժած` 27-ամյա Մելինե Ասատրյանի մոտ դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կինը ներուղեղային վիրահատությունից հետո գիտակցության է եկել, հետվիրահատական նորմալ վիճակում է:
Հիշեցնենք, որ երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել էր հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել էր, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզիոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել:
Բժշկի խոսքով` սակայն, հաշվի առնելով վնասվածների բարդությունը, ամեն րոպե կնոջ մոտ հնարավոր են բարդություններ: